Երգչուհի Ալլա Պուգաչովան արձագանքել է լուրերին, թե տարածք է գնել Իսրայելի գերեզմանատներից մեկում։ Այդ լուրերը ծիծաղեցրել են պրիմադոննային, հայտնել են աստղին մոտ կանգնած աղբյուրները։
«Տարիներ առաջ այդ թեման արդեն իսկ լայնորեն քննարկվել է ու ոչ մի ապացույց չի գտել։ Ալլա Բորիսովնան միայն ծիծաղել է։ Նա չի հաստատել այդպիսի գնում կատարելու լուրը»,- հայտնել է «Մոսկովսկի կոմսոմոլեցի» աղբյուրը։ Պուգաչովայի մտերիմի խոսքով՝ նա գերեզմանատների՝ էլիտար լինելու մասին չի մտածում։
«Ալլա Բորիսովանան չի սիրում մահվան եւ հնարավոր հուղարկավորության պատրաստության վերաբերյալ խոսակցությունները։ Նա ապրում է լիարժեք կյանքով եւ քիչ է մտահոգվում հնարավոր մահվան վերաբերյալ հարցերով»,- հայտնել է աղբյուրը։