Ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը Հայաստանում է, ու պատրաստ իր երեւանյան առաջին մենահամերգին, որը տեղի է ունենալու վաղը՝ հունիսի 25-ին, Երեւանի Հրազդան մարզադաշտում։ Մինչ համերգը երգչուհին այսօր՝ հունիսի 24-ին, հանդիպեց հայ լրագրողներին ու կիսվեց իր ապրումներով։
«Շատ ուրախ եմ լինել այստեղ, եւ հետաքրքրությամբ լի եմ, թե ինչպիսին է լինելու վաղվա համերգը»,-ասաց նա` հավելելով, որ Հայաստանում լինելով մեծ ջերմություն ու պատասխանատվություն է զգում, քանի որ Ազնավուրի հողում է: Հիշելով լեգենդար շանսոնյեին` երգչուհին նշեց.
«Ազնավուրն ինձ շատ կարեւոր խորհուրդներ է տվել, որոնցից էր, օրինակ, անգլերեն սովորելը, որը ես այդպես էլ չարեցի (ծիծաղում է): Ուրախ եմ, որ հիմա այստեղ եմ, ու սա ինձ համար նաեւ պատասխանտու քայլ է, քանի որ Շառլի հայրենիքում եմ: Վերջին անգամ Հայաստանում եղել եմ տարիներ առաջ` Ֆրանկոֆոնիայի շրջանակում, իսկ մեկնելիս հուզվել էի: Երեւանում շատ ժամանակ չեմ անցկացրել, բայց մարդկանց ջերմությունը միանգամից զգացել եմ»:
Ամբողջությամբ՝ news.am