Օմսկում տաքսու վարորդը ծեծի է ենթարկել ու մեքենայից դուրս է վռնդել մի ուղեւորի, ով ճանապարհորդում էր հինգ ամսական երեխայի հետ։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 22-ի կեսօրին։ Տուժողն արդեն բողոք է ներկայացրել ոստիկանություն, հայտնում են մարզային դատախազությունից։
Ինչպես հայտնում է РИА Новости-ի աղբյուրը, ուղևորը նախօրոք վճարել է ուղեւորության համար, սակայն երթուղին հետևելու փոխարեն տաքսու վարորդն սկսել է պտտվել տարածքում։ Կինն սկսել է զանգահարել ընկերներին և ոստիկանություն, որից հետո տղամարդը սկսել է հարվածել նրա գլխին։