Թբիլիսիում սպանվել է Silk Road Group-ի հիմնադիրներից մեկը
Advertisement 1000 x 90

Թբիլիսիում սպանվել է Silk Road Group-ի հիմնադիրներից մեկը

Թբիլիսիում այսօր երեկոյան սպանվել է վրացի հայտնի գործարար Լեւան Կաչարավան, հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

«Մտավարի արխի» հեռուստաալիքի տվյալներով՝ նա գնդակահարվել է իր ավտոմեքենայում, նախապես հայտնի է, որ նրա վրա արձակվել է մոտ 20 փամփուշտ։

Կաչարավան Silk Road Group ներդրումային ընկերության հիմնադիրներից է, նրան է պատկանում Վրաստանում ֆիքսված կապի, մալուխային հեռուստատեսության, լայնաշերտ հասանելիության եւ IPTV Silknet խոշորագույն պրովայդերը, ինչպես նաեւ Geocell բջջային կապի վրացական ցանցը: Գործարարին այլ ոլորտներում մի շարք նախագծեր են պատկանել։

 



Նման նյութեր