Բժիշկը սխալմամբ հեռացրել է պացիենտի առողջ աչքն ու կուրացրել նրան
Advertisement 1000 x 90

Բժիշկը սխալմամբ հեռացրել է պացիենտի առողջ աչքն ու կուրացրել նրան

Սլովակիայում Բրատիսլավայի համալսարանական հիվանդանոցի բժիշկը սխալմամբ հեռացրել է պացիենտի առողջ աչքը, հայտնում է Vanguard-ը։

Վիրաբույժը պետք է հիվանդից հեռացներ վնասված աչքը, սակայն շփոթել է աչքերը, ինչի արդյունքում ամբողջությամբ կուրացրել է հիվանդին: Վերահսկիչ մարմինները հետաքննություն են սկսել՝ պարզելու միջադեպի պատճառները։

Հիվանդանոցի ներկայացուցիչները հայտնել են, որ վիրահատությունը կատարած մասնագետին ժամանակավորապես արգելել են աշխատել հիվանդների հետ։ Հիվանդանոցը տուժածին և նրա ընտանիքին հոգեբանական աջակցություն է ցուցաբերել, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել բժշկական սխալի հետևանքները։