Ռուսական Little Big խմբի անդամները Ռուսաստանից մեկնել են ԱՄՆ։ Նրանց կայքում նշվում է, որ նրանք այժմ ապրում և աշխատում են Լոս Անջելեսում։
Այս մասին տեղեկությունը հայտնվել է YouTube-ում հրապարակված Generation Cancellation տեսահոլովակի թողարկումից հետո։ Տեսանյութի նկարագրության մեջ երաժիշտները կոչ են անում դադարեցնել հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում։ Հոլովակում խմբի անդամները ներկայացել են կիսամերկ` ինտիմ հատվածները ծածկելով տերևներով:
Little Big խումբը հիմնադրվել է 2013 թվականին, բայց ամենամեծ ժողովրդականությունը ձեռք է բերել 2020 թվականին։ Այնուհետև արտիստները Եվրատեսիլ երաժշտական մրցույթին պետք է մասնակցեին Ռուսաստանից, սակայն միջոցառումը չեղարկվեց COVID-19 համաճարակի պատճառով։ 2021 թվականին նրանք հրաժարվել են մասնակցել փառատոնին։