Երգիչ Յուրի Շատունովը վերջին շրջանում ֆիզիկապես և հոգեպես հյուծված է եղել «Ласковый май» խմբի բոլոր ստեղծագործությունների նկատմամբ իրավունքների դատավարության պատճառով, հայտնել Է երգչի ընկեր Անդրեյ Շիշկինը:
Շատունովը մի քանի տարի պայքարել է խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինի հետ «Ласковый май»-ի հիթերը կատարելու հնարավորության համար, նա հայտարարել է, որ խմբի ստեղծագործելու իրավունքը 2019 թվականին նրան է փոխանցել հեղինակ Սերգեյ Կուզնեցովը:
«Դատելով ձայնից՝ ոչինչ չէր խոսում ողբերգության մասին։ Մենք բառացիորեն երկու օր առաջ էինք խոսել։ Նախանցյալ օրը պատրաստվում էինք հանդիպել ռեստորանում, բայց նա հոգնած էր համերգից հետո: Վաղը պետք է Գերմանիա մեկներ ընտանիքի մոտ շրջագայության ավարտից հետո, նա արդեն գնել էր տոմսերը», – ասել է Շիշկինը Ura.ru-ին։
Զրուցակցի խոսքով՝ երաժիշտը շատ հոգնած էր, նա նյարդայնանում էր Ռազինի հետ վերջին իրադարձությունների պատճառով եւ մինչեւ վերջ չէր ապաքինվել հիվանդությունից հետո:
Ձմռան սկզբին Շատունովը հիվանդացել էր «նյարդային հողի վրա», նրա մոտ նկատվել է օրգանիզմի ընդհանուր հյուծում, նա հիվանդանոցում պառկած է եղել ավելի քան երկուսուկես շաբաթ վերականգնման համար: