Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի ղեկավար Յաշա Սոլոմոնյանն իր էջում գրում է.
«Հասանք, իջեք։
Նկարում Կեչառիսի վանքն է, իսկ այ թե ինչ է նկարի ձախ կողմում բուսնած անճոռնի բուտկան, պարզ չէ։
Ո՞վ է թույլ տվել պատմամշակութային, կրոնական կառույցին այդքան մոտ, կառույցի արտաքին տեսքն ու միջավայրը խաթարող նման “գարաժի” կառուցումը, ի՞նչ իրավունքով, ի՞նչ նպատակով…
Հուսամ, պարզաբանում շուտով կստանանք»։