Յուրի Շատունովին կդիակիզեն
Advertisement 1000 x 90

Յուրի Շատունովին կդիակիզեն

Երգիչ Յուրի Շատունովին կհուղարկավորեն Տրոյեկուրովյան գերեզմանատանը հունիսի 28-ին դիակիզումից հետո, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

«Որոշել են դիակիզել Յուրի Շատունովին։ Աճյունասափորը Տրոյեկուրովյան գերեզմանատանը կամփոփեն հունիսի 28-ին»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Արտիստի հուղարկավորությունը կտևի երկու օր։