ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Արթիկ-Արագած ճանապարհահատվածը:
Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են նաև Վայք – Ջերմուկ, Բերդ – Ճամբարակ, Բագարան-Երվանդաշատ և Ջրաբեր – Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Վարորդներին խորհուրդ ենք տալիս խուսափել նշված ճանապարհերով երթևեկելուց: