Կյանքն առանց կանանց նույնն է, ինչ պոմիդորով ձվածեղն առանց պոմիդորի. Հայկ Պետրոսյան. wnews.am
Advertisement 1000 x 90

Կյանքն առանց կանանց նույնն է, ինչ պոմիդորով ձվածեղն առանց պոմիդորի. Հայկ Պետրոսյան. wnews.am

Ըստ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի, կյանքն առանց կանանց նույնն է, ինչ պոմիդորով ձվավածեղն առանց պոմիդորի։ Իսկ կնոջը գեղեցկացնում է համեստությունն ու  լայն բացվածքով զգեստը․․․

Կանանց, սիրո ու անձնական հարաբերությունների մասին Wnews.am-ի հարցերին Հայկը թեպետ հումորով, բայց անկեղծ է պատասխանել.

Կնոջը ոչինչ այդքան չի գեղեցկացնում, որքան

-Ճիշտ քանակությամբ ընդունած ալկոհոլը՝ կասեր ռուսը , ֆրանսիացին կասեր՝ որքան իր կողքի տղամարդը, որոշ հայեր կասեին՝ մաքուր անցյալը, ես էլ կավելացնեի՝ համեստությունը և լայն բացվածքով զգեստը․․․

Ի՞նչը Ձեզ կարող է աղջկա մեջ միանգամից հիասթափեցնել։

-Մտավոր ունակությունների պակասը, փայտփորիկի երևակայություն ունենալու տխուր փաստը, քաղաքականությամբ զբաղվելը, թթվելու խասիաթը (չնայած վերջինը միանգամից չի արտահայտվում ), երբեմն էլ պատահում է՝ աղջիկները եղունգներն այնպես են ներկում, զարդարում, որ ակամայից տպավորություն է ստեղծվում, թե դժբախտ մանկություն են ունեցել, մեկ էլ գիշերը ձայներ լսելը – էն որ նեղմաջալին ասում ա – ոնց որ թե տուն մարդիկ են մտել )))))))

Արդյո՞ք աղջկա կրոնն ու ազգությունը Ձեզ համար նշանակություն ունեն:
-Դե, նախընտրելի է, որ հայ լինի կամ ֆրանսուհի կամ քրիստոնյա կամ Նատալի Պորտման, բայց որ սիրտս մոնղոլ աղջկա կպնի – հո չեմ հրաժարվելու ինչ ա թե հայ չի, ամեն դեպքում մորմոն չէի ուզի։ Այսպես ասեմ՝ գուցե մոնղոլ, բայց ոչ մորմոն))

Դուք ապրել եք Ֆրանսիայում, ի՞նչ տարբերություն կնշեք հայուհիների և ֆրանսուհիների միջև։

-Ֆրանսուհին քեզ տալիս է հնարավորություն, որպեսզի դու նրան գրավես , բաց է, շփվող է ի սկզբանե. սա չի նշանակում՝ հեշտ տրվող, բայց նա ցանկանում է, որպեսզի դու նրան սիրահետես և նա ունակ է քեզ շռայլորեն վարձահատույց լինել, եթե հավանեց։

Հայուհիների հետ կապված դժվարանում եմ շատ ընդհանրական գծեր ասել, այնպես որ կասեմ՝ բոլորն էլ տարբեր են, յուրահատուկ՝ մինչև այն պահը, երբ հայտնվում են կիսաբաց լուսամուտներում )))

Կբնութագրե՞ք ինչպիսին է իդեալական կինն ըստ Ձեզ։

-Մի քիչ ուտոպիստական գաղափար է իդեալական կին կամ իդեալական մարդ ընդհանրապես, բայց ինձ շատ դուր է գալիս Օդրի Հեփբերնի կերտած կնոջ կերպարը։

Կյանքն առանց կանանց նույնն է, ինչ

-Թատրոնն առանց հանդիսատեսի կամ պոմիդորով ձվածեղն առանց պոմիդորի։

Ինչպիսի՞ աղջիկ է փնտրում Հայկ Պետրոսյանը։

-Մարալ – բոլոր իմաստներով – բացի անունից ))))))

Ամբողջությամբ՝ wnews.am

 



Նման նյութեր