Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին Հայաստանում է: Նա եկել է հանգստի նպատակով:
Երևանում մեկ օր շրջելուց հետո նա գնացել է Սևան՝ իր տատիկին տեսակցության:
Ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում նա մի շարք լուսանկարներ և հոլովակներ է հրապարակել՝ ինչպես են նրան դիմավորել հայրենիքում և ինչպես է անցնում նրա հանգիստը:
Նա նաև լուսանկարներ է հրապարակել Երևանի կենտրոնից և լուսանկարներից մեկին կից գրել է. «Երևանում եկավ միտք, որ ցանկանում եմ վիրահատել քիթս»:
Հիշեցնենք, որ Գոհար Ավետիսյանը ծնունդով մարտունեցի է: