«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ 2022 թվականի հունիսի 16-24 «Զանգեզուր» մասնաճյուղի «Զանգեզուր» պետական արգելավայրում արձանագրվել է Հայկական մուֆլոններ և բեզոարյան այծեր միասին մեկ վայրում
Կարգավիճակը:
Մուֆլոն. Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»:
Բեզոարյան այծ. Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Խոցելի»:
Տեսանյութը՝ այստեղ