«Քիչ առաջ սայլակս փչացավ, ու մնացի փողոցի երթևեկելի մասում: Այդ ընթացքում բազմաթիվ անցորդներից ոչ մեկն օգնություն չառաջարկեց». Արմեն Ալավերդյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Քիչ առաջ սայլակս փչացավ, ու մնացի փողոցի երթևեկելի մասում: Այդ ընթացքում բազմաթիվ անցորդներից ոչ մեկն օգնություն չառաջարկեց». Արմեն Ալավերդյան

Արմեն Ալավերդյանի ֆեյսբուքյան էջից.

«Քիչ առաջ սայլակս փչացավ, ու մնացի փողոցի երթևեկելի մասում։ Մոտ կես ժամ սպասեցի, մինչև 13-ամյա որդիս գա ու հրելով հասցնի տուն։ Այդ ընթացքում բազմաթիվ անցորդներից ոչ մեկն օգնություն չառաջարկեց։

Հ.Գ. Նշեմ, որ ակնհայտ էր, որ խնդիր ունեմ։ Անընդհատ փորձում էի աշխատացնել սայլակը, բայց այն տեղում էր պտտվում։ Հիշեցնեմ՝ երթևեկելի մասում։

Հ.Գ.-2. 2000թ.-ին Լոնդոնում սայլակս կոտրվեց։ Անծանոթ քաղաքում մի քանի րոպեից շրջապատված էի օգնություն առաջարկող մարդկանցով, որոնցից մի հեծանվորդ տեղում սարքեց սայլակս։ Կարծում եմ, 2000թ.-ին Երևանում էլ նույն սրտացավության կարժանանայի…»:



Նման նյութեր