Մենք, որպես հասարակություն, մեր ձեռքով բացեցինք Հայաստանի «դարպասները » ներսից. Էդուարդ Շարմազանով
Advertisement 1000 x 90

Մենք, որպես հասարակություն, մեր ձեռքով բացեցինք Հայաստանի «դարպասները » ներսից. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից.

Մենք գերադասեցինք անպատվությունն արժանապատվությունից։

Շատ ճաճախ մենք բողոքում ենք Արեւմուտքի կամ Ռուսաստանի դիրքորոշումից,մոռանալով,որ մեր հասարակությունը 1 տարի առաջ մերժեց հաղթանակը եւ ընտրեց կապիտուլյացիան։

Մենք մեր երեխաների համար ցանկանում էինք խաղաղություն,բայց ընտրեցինք ճանապարհ դեպի թուրքական հպատակություն։

Մենք ,որպես հասարակություն մեր ձեռքով բացեցինք

Հայաստանի «դարպասները » ներսից։

Հասկանում ենք այսքանը ,թե՞ ոչ։

Ո՞վ է մեղավոր և պատասխանատու այս ամենի համար։

Մեղավոր է կապիտուլյանտն ու նրան սատարողները,բայց պատասխանատու ենք բոլորս,որ մինչ այս պահը չկարողացանք բացատրել հասարակությանը դաժան իրողությունը։

Իսկ արդյունքում վտանգված է անկախ պետականությունը։

Այսպես շարունակելու դեպքում մենք՝ որպես հասարակություն, արժանի չենք լինի ինքնիշխան ու անկախ Հայաստանի։

Սա է իրականությունը։

Հույս կա՞։

Հույսը միշտ կա ։

Դրա համար հավատ է պետք առ Աստված եւ հրաժարում կուռքերից,սեր հայրենիքի ու համերկրացու հանդեպ,բայց ոչ երբեք «կենացներով լի գինետնային հայրենասիրություն» եւ իհարկե սեփական սխալների գիտակցում ։

Հայաստանն Աստծո կողմից մեզ տրված հայրենիք է ,որտեղ ատելությունը,պոպուլիզմն ու օտարամոլությունը չպետք է տեղ ունենա։

Հ.Գ. Հոգու հիվանդությամբ են տառապում նրանք,ովքեր բողոքում են սեփական հայրենիքից։

Գարեգին Նժդեհ

Նման նյութեր