Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին կփոխարինի Շիրակի նախկին մարզպետ, ԱԻՆ նախկին փոխնախարար, ԱԺ 7-րդ գումարման նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
NEWS.am-ի հետ զրույցում Սարուխանյանն ասաց, որ դեռ չի որոշել, թե որ հանձնաժողովում գործունեություն կծավալի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխող խմբակցության անդամ Արթուր Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: