Արտիստի մահից հետո Շատունովների ընտանիքը կշարունակի երգերի իրավունքների համար Ռազինի դեմ դատական գործը
Advertisement 1000 x 90

Արտիստի մահից հետո Շատունովների ընտանիքը կշարունակի երգերի իրավունքների համար Ռազինի դեմ դատական գործը

Յուրի Շատունովի այրին եւ երեխաները կշարունակեն «Ласковый май» խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինի դեմ դատական գործը՝ երգերի իրավունքների համար: Այս մասին News.ru-ին ասել է երաժշտական ​​խմբի հիմնադիր եւ «Ласковый май» խմբի հիթերի հեղինակ Սերգեյ Կուզնեցովը։

Կուզնեցովի խոսքերով՝ «դատական նիստերը կշարունակվեն, մինչ երգերի իրավունքները չանցնեն երգչի կնոջն ու երեխաներին»։

Այս տարվա հունիսին Յուրի Շատունովը շահեց «Ласковый май» խմբի պրոդյոսերի դեմ դատը եւ իրավունք ստացավ կատարել «Белые розы», «Седая ночь» եւ «Розовый вечер» երգերը, սակայն Ռազինը չհամաձայնեց այս որոշման հետ ու բողոքարկեց։ Այժմ պրոդյուսերը, որն ավելի վաղ արձագանքել էր երգչի մահվանը, դատի կտա կնոջն ու երեխաներին։

style.news.am