Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմությունը առաջադրել է Անահիտ Սարգսյանին
Advertisement 1000 x 90

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմությունը առաջադրել է Անահիտ Սարգսյանին

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:

Սարգսյանը 2017-2019թթ․ զբաղեցրել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնը։

2019 թվականից Փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան։

ԱԺ-ում նրան կներկայացնի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։