44-օրյա օկուպացիոն պատերազմի ադրբեջանցի մասնակիցը մեղադրում է իշխանություններին, որ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը, որը Թուրքիան միլիարդավոր դոլարներով վաճառել է Ադրբեջանին, Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ սպանել է ադրբեջանցի զինվորներին: Այս մասին հայտնում է «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը:
Տեսանյութում պատերազմի վետերանն ասում է, որ իր 52 զինակիցներին սպանել է «Բայրաքթարը»։
Մինչ այժմ Ադրբեջանի պաշտոնյաներն այս հայտարարությունը չեն մեկնաբանել։