Թուրքիայում հայտնաբերվել է կապկի ծաղիկով վարակման առաջին դեպքը
Advertisement 1000 x 90

Թուրքիայում հայտնաբերվել է կապկի ծաղիկով վարակման առաջին դեպքը

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան հինգշաբթի տեղեկացրել է, որ Թուրքիայում գրանցվել է կապկի ծաղիկով վարակման առաջին դեպքը, հաղորդել է Daily Sabah-ը։

Կոջան Թվիթերում գրել է, որ հիվանդը 37-ամյա մի տղամարդ է, որը նաեւ իմունային անբավարարություն ունի եւ ներկայում մեկուսացման մեջ է։

«Կատարվել է նրա շփումների ստուգման աշխատանք, այլ դեպքեր չեն հայտնաբերվել»,- ասել է Կոջան՝ հաստատելով, որ հիվանդությունը տարածվում է «սերտ ֆզիկական շփման» հետեւանքով։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգոնության կոչ էր արել, որպեսզի կապկի ծաղիկը չտարածվի բնակչության ավելի խոցելի շերտերի, մասնավորապես՝ երեխաների շրջանում։ Վիրուսի դեմ պայքարը պահանջում է «ինտենսիվ» ջանքեր, ասել է ԱՀԿ-ն՝ կոչ անելով տվյալներ հավաքել եւ փոխանակել այն մասին, թե որքանով են արդյունավետ գործում պատվաստանյութերը վիրուսի դեմ։

Հունիսի 22-ի դրությամբ ԱՀԿ-ն ստացել է տեղեկություններ կապկի ծաղիկով 50 երկրներում հիվանդացության 3 413 լաբորատոր հաստատված դեպքերի եւ մեկ մահվան ելքով դեպքի մասին։

ԱՀԿ-ի տվյալներով՝ դեպքերի ճնշող մեծամասնությունը նկատվել է նույնասեռական երիտասարդ տղամարդկանց շրջանում, գերազանցապես քաղաքներում, «խմբավորված սոցիալական ե սեռական ցանցերում»։

med.news.am