Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի հետ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով, Նորավանքի սբ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցու՝ երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ։
«Եվս մեկ անգամ հիշեցնում, հորդորում և պահանջում ենք՝ չբարձրանալ հուշարձանների պատերին, հետևել ցուցանակների ցուցումներին, դրանով իսկ չվտանգել սեփական կյանքը, առողջությունը»,-ասված է ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օրերս Նորավանքի աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի էր ընկել ու վնասվածքներ ստացել ոտքերի շրջանում։