
Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ջախջախում է «Ուիգան Աթլետիկին» 3:0 հաշվով:
Խաղի 74-րդ րոպեին «կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրոհ է սկսել, փոխանցել է գնդակը Մարսիալին՝ ստանալով պատասխան փոխանցումը մոտ տարածությունից հուժկու հարվածով գրավել է դարպասը: