ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բորիս Ջոնսոնը թուրքերեն արտահայտությամբ է ողջունել Էրդողանին. ermenihaber.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բորիս Ջոնսոնը թուրքերեն արտահայտությամբ է ողջունել Էրդողանին. ermenihaber.am

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրույցի է բռնվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի նախագահ Բորիս Ջոնսոնի հետ։

Ոտքի վրա կայացած զրույցի ընթացքում Բորիս Ջոնսոնը կատակելու համար թուրքերեն արտահայտություն է արել։ «Օ՜, շատ լավ է» (Օօօ, çok güzel),-ասել է նա, ինչին Էրդողանն արձագանքել է միևնույն արտահայտությամբ։

Զրույցի այդ դրվագը լայնորեն տարածվել է սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում։ Այս կապակցությամբ թուրքական լրատվամիջոցները հիշեցրել են, որ Ջոնսոնի հոր պապը եղել է հայտնի թուրք լրագրող, քաղաքական գործիչ Ալի Քեմալը։

Ալի Քեմալը Դամադ Ֆերիդ Փաշայի կառավարությունում զբաղեցրել է ներքին գործերի և կրթության նախարարի պաշտոնը։

ermenihaber.am