«Եվրոպայի կողմնորոշիչը Հռոմեական կայսրությունը պետք է լինի՝ Թուրքիայի վճռական ներգրավմամբ». azg.am
Advertisement 1000 x 90

«Եվրոպայի կողմնորոշիչը Հռոմեական կայսրությունը պետք է լինի՝ Թուրքիայի վճռական ներգրավմամբ». azg.am

«Մակրոնը ԵՄ- ից դուրս եվրոպական նոր քաղաքական համագործակցության նախագիծն է դարբնում, ինչն արժանանում է Ջոնսոնի հավանությանը»: Ֆրանսպրեսի սույն լուրը Ելիսեյան պալատից հաստատել են:

Մեծ 7-նյակի գագաթաժողովին հիշյալ բովանդակությյամբ զրույցը  շարունակվել է ՆԱՏՕ-ի մադրիդյան ժողովին: ՄԹ-ի՝ ԵՄ-ից դուրս գալու գլխավոր շարժիչ ուժ Բորիս Ջոնսոնն ասել է՝ արժե մտածել դրա մասին՝ նկատել տալով, որ այն ավելի շուտ միտված պիտի լինի «հարաբերություններ կառուցելուն, քան նոր կառույցներ կազմավորելուն»: Նա առաջարկել է կողմնորոշող հանգամանք դիտարկել  Հռոմեական կայսրության մոդելը:

«Թուրքիայի վճռական ներգրավվածությունը պիտի լինի, Ուկրաինան՝ որպես հնարավոր գործընկեր, հյուսիսաֆրիկյան՝ Մաղրեբի երկրները, Հռոմեական կայսրության Mare Nostrum -ի (հռոմեացիների՝  Միջերկրական ծովին տված անունը) հիմքերը պիտի վերականգնենք»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

azg.am