Ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը՝ Արմանը, այս մասին տեղեկացնում է Նաիրի համայնքի ֆեյսբուքյան էջը։
«Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը՝ Արմանը։
Ջերմ մաղթանքներով շնորհավորում ենք Ազատյանների ընտանիքին, իսկ փոքրիկին առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն ենք մաղթում»,– ասվում է համայնքի տարածած հաղորդագրությունում։