
Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճի ըմբիշ Հայկ Պապիկյանը (70 կգ), ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում 3։2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովին 3։2 հաշվով և դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Հայաստանի օրհներգի կատարման ժամանակ Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին իջավ պարգեւատրման պատվանդանից։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել, ինչի արդյունքում Ջաֆարովը որակազրկվել է, զրկվել մեդալից և հեռացվել։