«Միսս Տիեզերք» մրցանակաբաշխությունում հաղթող է ճանաչվել 24-ամյա «Միսս Ֆրանսիան»՝ Իրիս Միտտենարը, հաղորդում է «Reuters»-ը։
65-րդ «Միսս Տիեզերք» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլեում, որը արդեն 3-րդ անգամ է ընդունում գեղեցկության մրցույթը։
Ամենագեղեցիկ աղջկա տիտղոսի համար պայքարում 86 երկրներ ներկայացնող աղջիկներ։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Միսս Հաիթի» Ռաքել Պելիսյեն, իսկ 3-րդ հորիզոնականում հայտնվել է «Միսս Կոլումբիան»՝ Անդրեա Տովարոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցույթի հաղթողը հանդիպել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ։