Կրակոցներ Դանիայի մայրաքաղաքում. զոհերի թիվը հայտնի չէ
Advertisement 1000 x 90

Կրակոցներ Դանիայի մայրաքաղաքում. զոհերի թիվը հայտնի չէ

Կոպենհագենի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով մի քանի մարդ է զոհվել. այս մասին հայտնում է Դանիայի ոստիկանությունը: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ քաղաքի հարավում գտնվող Field’s առևտրի կենտրոնում։

Զոհերի և տուժածների ճշգրիտ թիվը, ինչպես նաև կատարվածի մանրամասները դեռ հայտնի չեն: Ոստիկանությունից հայտնել են, որ կրակոցների կասկածանքով ձերբակալել են 22-ամյա դանիացու:



Նման նյութեր