Տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում
Advertisement 1000 x 90

Տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում

Թեհրանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այդ մասին լրագրողներին այսօր ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր-Աբդուլահիանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։

Նա ասել է, որ եռակողմ հանդիպման օրը կորոշվի այսօր՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկումների ընթացքում։

Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ նախապատրաստական աշխատանք է տարվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Իրան կատարելիք այցի հետ կապված։



Նման նյութեր