«Լեդ Զեփելին սիմֆոնիկ» նվագախումբը Երևանում քսանհինգ հիթ կկատարի
Advertisement 1000 x 90

«Լեդ Զեփելին սիմֆոնիկ» նվագախումբը Երևանում քսանհինգ հիթ կկատարի

«Հայա» փառատոնի շրջանակներում երկու անմոռանալի համերգներից հետո հուլիսի 9-ին` 20:00-ին Հրազդան մարզադաշտում կկայանա Led Zeppelin Symphonic-ի համերգը: Այն բացառիկ նախագիծ է, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի ցնցող և հաջողությամբ կայացած պրեմիերային՝ Լոնդոնում: