Երգչուհի Լայմա Վայկուլեի ամուսին Անդրեյ Լատկովսկին մեկնաբանել է Լատվիայում արտիստուհու պարտքերի մասին լուրերը։ Նրա խոսքերը մեջբերում է StarHit-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում ակտիվորեն տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի Վայկուլեի «Լայմա Լայվ» ընկերությունը 5000 եվրո պարտք ունի։
«Գուցե մոռացել ենք վճարել, ես նույնիսկ չգիտեմ: Բայց դրանով զբաղվում են հատուկ մարդիկ, հաշվառում են անում։ Նույնիսկ Լայման ամեն ինչ չգիտի դրա մասին», – մամուլի հետ կիսվել է Լատկովսկին:
Երգչուհին վեց ամիս է՝ ելույթ չի ունեցել։ Նրա ընկերությունը, որը կազմակերպում է Laima Rendezvous երաժշտական փառատոնը, վնասներ է կրում միջոցառումների մշտական չեղարկման պատճառով։