Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը նախատեսում է հուլիսի 23-ին երթ անել Երևանում։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետաաի պաշտոնական կայքէջից։
Նշվում է, որ քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել իրազեկումը։
«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 04.07.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի իրազեկումը՝ ս.թ. հուլիսի 23-ին ժ.18.00-ին Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքից՝ Մաշտոցի պողոտա-Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Մանկական զբոսայգի երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»: