Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից.
«Դուք էն տղեքն եք, որ էս ռումբը գցել են ձեր վրա, բայց դուք սա վերածել եք արվեստի և ինձ եք նվիրում». Այս խոսքերով և մեծ հուզմունքով արձագանքեց Հարութ Փամբուկչյանը, երբ Զինվորի տնից որպես ծննդյան նվեր ստացավ ռումբերի բեկորներից պատրաստված կենաց ծառը, որ 44-օրյա պատերազմի մասնակից Սահակ Նազարյանն է պատրաստել։
իր ստացած 70 շնորհավորանքից ամենահիշարժանը այս շնորհավորանքն էր,- խոստովանեց սիրված արտիստը՝ ի պատասխան զինվորների անակնկալի։