
Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան հարցազրույց է տվել իտալական Porta a Porta հաղորդաշարի լրագրողներին, որտեղ խոսել է Ուկրաինայում պատերազմի, ռուսների ու ուկրաինացիների տարբերության մասին։
«Եթե որևէ մեկը ձեզ ասի, որ Ուկրաինայի բոլոր քաղաքներում հանգիստ և անվտանգ է՝ բացառությամբ առաջին գծի քաղաքների, դա ցինիկ ռուսական քարոզչություն կլինի։ Մեր ժողովուրդը, մեր երեխաները գնում են քնելու՝ չիմանալով, թե արդյո՞ք վաղը արթնանալու են։ Ռուսական հրթիռը կարող է հասնել ցանկացած պահի, ինչպես դա եղավ օրերս Օդեսայի մարզում, Նիկոլաևում, Կիևում»,- ասել է Զելենսկայան։