Հռոմի Ֆրանցիսկոս պապն արձագանքել է այն լուրերին, թե մոտ ապագայում պատրաստվում է թոշակի անցնել, հայտնում է FAN-ը։
Ըստ պոնտիֆիկոսի՝ այդ լուրն իրականության հետ կապ չունի։ Այս մասին նա հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում։
Ֆրանցիսկոսը պոնտիֆիկոս է ընտրվել 2013թվականին։ Իսկ 2021 թվականին նա վիրահատվեց՝ հեռացնելով հաստ աղիքի մի մասը և 11 օր անցկացրեց հիվանդանոցում։