Ռուսաստանում ձերբակալված ԱՄՆ-ից ժամանած բասկետբոլիստը դիմել է Բայդենի օգնությանը.
«Խնդրում եմ, ամեն ինչ արեք մեզ տուն բերելու համար»,-մեջբերում է Politico-ն՝ Բրիթնի Գրիների խոսքերը, ով ձերբակալվել էր Շերեմետևոյում թմրանյութերի մաքսանենգության համար:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է, որ Սպիտակ տունը ստացել է նամակը։ ԱԱԾ ղեկավար Ադրիեն Ուոթսոնի խոսքով՝ Ռուսաստանն անօրինական կերպով կալանավորել է մարզուհուն։
«Նախագահ Բայդենը հասկացրել է, որ ԱՄՆ բոլոր քաղաքացիները, ովքեր պատանդ են պահվում կամ անօրինական կերպով կալանավորված արտասահմանում, ներառյալ Բրիթնի Գրիները, պետք է ազատ արձակվեն։ ԱՄՆ կառավարությունը շարունակում է ակտիվորեն աշխատել՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ նրան տուն վերադարձնելու համար»,- ընդգծել է Ուոթսոնը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գրեյների գործով առաջին նիստն անցկացվել է Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանում։