Կանադայում Քվեբեկ-սիթիի մզկիթի վրա հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ. CBC
Advertisement 1000 x 90

Կանադայում Քվեբեկ-սիթիի մզկիթի վրա հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ. CBC

Կանադայում Քվեբեկ-սիթիի մզկիթի վրա, որը հայտնի էԷ որպես Իսլամական մշակութային կենտրոն, հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Ընդամենն այդ պահին շենքում եղել է 40-ից մինչև 100 մարդ:

Ինչպես հունվարի 29-ին հայտնել է CBC ռադիոկայանը, մզկիթում աղոթողներին գնդակահարած անձինք եղել են դիմակներով և գոչում էին «Ալլահ աքբար»: Մզկիթի ղեկավար Մոհամեդ Յանգուին լրագրողներին հայտնել է, որ հարձակման հտևանքով զոհվել է հինգ մարդ: Ոստիկանությունում առայժմ չեն հայտնում զոհերի ու տուժածների թվաքանակը, բայց հաստատում են, որ «կան զոհվածներ ու վիրավորներ»:

Իրավակարգի պահապանները նշել են, որ ձերբակալել են երկու հարձակվողների, հավելելով, որ նրանք ունեցել են երրորդ հանցակիցը:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պատահածը որակել է «վախկոտ հարձակում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր