Ուկրաինական Դնեպրի գազալցակայաններից մեկում շներին սպանել է զինծառայողը: Այս տեղեկությունը տեղական լրատվամիջոցներին հաստատել է շրջանի նահանգապետ Վալենտին Ռեզնիչենկոն։
«Նա կկալանավորվի և կհանձնվի զինվորական իրավապահ ծառայությանը։ Ծառայությունը կորոշի, թե ինչ պետք է անի այս … կենդանիներին խոշտանգողին»,- հավելել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, զինվորական համազգեստով տղամարդը կրակել էր կենդանիների վրա, քանի որ ինչ-ինչ պատճառներով նրան մերժել էին լիցքավորել մեքենան: