Կանադան պատրաստ է ապաստան տրամադրել այն մարդկանց, որոնց մերժել են մուտքը ԱՄՆ
Advertisement 1000 x 90

Կանադան պատրաստ է ապաստան տրամադրել այն մարդկանց, որոնց մերժել են մուտքը ԱՄՆ

Կանադան պատրաստ է ժամանակավոր ապաստան տրամադրել այն մարդկանց, որոնք հարկադրված են մնալ Կանադայում մուտքի սահմանափակման վերաբերյալ Թրամփի հրամանագրի պատճառով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ներգաղթի գործերի նախարարին: Նախարարի խսքով՝ Կանադայի համար Թրամփի հրամանագրի հետեւանքները եղել են նվազագույնը:

Ինչպես նշում է France-Presse գործակալությունը, ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Կանադայի ներգաղթի գործերի նախարար Ահմեդ Հուսեյնը չի ճշտել, թե այս պահին ինչ քանակությամբ մարդիկ են հարկադրված մնալու Կանադայում: Հուսեյնը հավելել է, որ Թրամփի վարչակազմն Օտտավային հավաստիացրել է, որ այդ արգելքը չի վերաբերի ԱՄՆ-ի նախագահի հրամանագրում նշված յոթ երկրներից երկքաղաքացիությամբ կանադացիներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր