Քիմ Քարդաշյանը կիսվել է դստեր՝ Նորթ Ուեսթի լուսանկարով, որտեղ աղջիկը լուսանկարիչներին խնդրում է չլուսանկարել իրեն։ Այս մասին հայտնում է People-ը։
Քիմ Քարդաշյանը Instagram-ում գրել է, որ իր դուստր Նորթ Ուեսթին «հոգնեցրել է այն հանգամանքը, որ Փարիզի Նորաձևության շաբաթվա ցուցադրությունների ժամանակ անընդհատ լուսանկարում են իրեն, ուստի իր հրավերի վրա գրել է «STOP» և այն ցուցադրել է տեսախցիկներին:
«Նորթը, ըստ երևույթին, հոգնել էր իրեն լուսանկարող մարդկանցից, ուստի նա իր հրավերի վրա գրել է «STOP», պահել այն և խնդրել լուսանկարիչներին կենտրոնանալ պաստառի վրա», – մակագրել է գրառումը Քարդաշյանը:
Քիմը հավելել է, որ իրեն շատ է դուր գալիս, որ Նորթն իրեն ուղեկցում է Նորաձևության շաբաթին։ «Որպես մայր՝ ես շատ ուրախ եմ, որ աղջիկս սիրում է ինձ հետ ճամփորդել աշխատանքային ճամփորդությունների ժամանակ, ես սիրում եմ նրան ամենուր տանել ինձ հետ», – ասել է Քիմը։