«Նմանություն տեսնում եք չէ… ՀՀ վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցրած գեղցու միջև» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նմանություն տեսնում եք չէ… ՀՀ վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցրած գեղցու միջև»

«Երեկ կեսօրին տղայիս դպրոցից վերցնելիս, ասաց –

«Պապա, գիտեիր, որ Ջոնսոնը այսօր հրաժարական է տվել»:

Չգիտեի: Մի տեսակ տխրեցի, ճիշտն ասած:

Մարդը տարիներ ի վեր բոլորիս հաղորդում էր բարձր տրամադրություն օրվա ցանկացած ժամի:

Միայն իրեն տեսնելով անընդհատ կրկնվող լուրեր-նորություններում’ ակամա մարդու դեմքին առաջանում էր ծիծաղ… չսանրված մազերը, դատարկություն արտացոլող դեմքի արտահայտությունը, գիրուկ ֆիգուրը… իսկ երթ բերանն էր բացում, «մտքի գոհարները» բառերի տեսքով, «բուկսավատ» անելով, ցրցամ տալու’ ծիծաղը վերածվում էր քրքնջոցի: Ակնթարթորեն տրամադրություն էր բարձրացնում’ ի դեպ ձրի… Պատկերացնում եք…

Պետք է ընդունեմ և խոստովանեմ, որ իդեալական քաղաքական գործիչ էր:

Բթամիտ, ստախոս, խաղալիքի պես լարովի, խարիզմատիկ, սահմանափակ:

Ջոնսոնը շատ վատ հարաբերությունների մեջ էր ճշմարտության հետ: Նա’ թղթակից ժամանակ, հեռացվել էր Times-ից՝ 1988 թվին մեջբերում հորինելու, չափազանցված և ոչ ճշգրիտ հաղորդագրություններ տարածելու համար: 2004 թվին հեռացվել էր Կոնսերվատիվ կուսակցության առաջադեմ պաշտոնից, երբ ստել էր սիրավեպի մասին:

3 անգամ ամուսնացած էր, ունի 6 կամ 7 երեխաներ, պարբերաբար խուսափում էր այդ հարցից: Կարող էր գարեջուր խմել, երշիկ ուտել, անեկդոտ պատմել։ Նա խաղում էր ազգայնական տրամադրությունների վրա, երբ հարվածում էր Եվրամիությանը և խոստանում «կտրել» Բրիտանիան:

Եվ ամենակարևորը, նա ընտրական ոսկի էր՝ 2019-ին թորիները նվաճեցին ռեկորդային 80 տեղանոց մեծամասնություն՝ գալիք «Թորիների դարաշրջանի» մասին խոսակցություններով:

Ինձ ծիծաղ է առաջեցնում երբ ասում են, որ Բորիս Ջոնսոնը կորցրել էր ազնվության և իրավասության իր համբավը, քանզի նա երբեք այդ ոլորտներից ոչ մեկում, համբավ չի ունեցել: Ջոնսոնը դարձավ առաջատար, քանի որ նա քվեարկության հաղթող էր, հիմնված մասնավորապես ստի վրա:

Նմանություն տեսնում եք չէ… ՀՀ վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցրած գեղցու միջև

Իհարկե… թղթակից սկիզբ, ստախոս, բողազ, դատարկամիտ, լարովի…

Մերը’ ուղղակի զըռ գեղցի տեսակն է, դե մեզ հազիվ էլի… իսկ սա Իթըն ավարտած, «կրթյալ, ուսյալ, դաստիրակյալ» դեմոկրատական ածանցյալը…

Բայց ինչու եմ սրա մասին գրում?

Հիշեցի այն օրը, երբ սա դարձավ Բրիտանիայի վարչապետ, մեր հայազգի մշակույթային մտավոր էլիտան, ինչ տարերգի մեջ էր…

Համացանցը ողողված էր պեղումներով: Գտնվել էր սրա թուրք ապուպապը, որը պարզվել էր, որ «կարգին» թուրք է եղել, նախատել է ղեկավարությանը’ հայերին կոտորելու մեջ, ինչի համար իրեն վերացրել, սպանել էին… և վերջաբանի տեսքով’ … դե թուրքեր բռնվեք, հայեր քիչ մնաց, մի քիչ էլ դիմացեք, հեսա… հեսա պապու մուռը հանելու է, արդարությունը վերականգնվելու է… և այսպիսի մեծատառ էշություններ… մանրամասը չգրեմ էլի, ու անուններն էլ չտամ մեր գիտակ – երազախբնվածների, իրենք գիտեն ում մասին է խոսքը…

Ես մի բանից էի ապշել…

Ախր ո՞նց էս մի բուռ ազգի մեջ, այսքան մտավորական – «էլիտար անասուն»…

Հետո ճիշտն ասած հասկացա թե ի՞նչու…

Ամոթի զգացում չունեն… չկա… անպատասխանատու մի «մտավորական» աղբակույտ ցրված աշխարհով մեկ…

Դե ինչ ասեմ… Ալեքսանդր Բորիս դե Ֆեֆֆել Ջոնսոն ջան քեզ լավ նայիր… դու որ չլինեիր, ես էսքան գրողը չէի…

Բարով մնաք… «ամբարտակը» փլուզվեց… չհասցրեց վրեժխնդիր լինել ապուպապին սպանելու համար…»:

Գրառումը՝ Victor Vackman էջից



Նման նյութեր