Մեսրոպ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.
«Մարդը ինչքան գավառամիտ պիտի լինի, որ կարծի, թե տուրիստները Ռիո դե Ժանեյրո են գնում հատուկ Հիսուսի արձանի համար, Բրյուսել են գնում՝ չիշիկ անող տղայի արձանը տեսնելու համար, Ամստերդամ են գնում Կարմիր լապտերների թաղամաս այցելելու համար, Փարիզ են գնում՝ էլֆելյան աշտարակի համար ․․․ Եվ այսպես շարունակ։
Նա չի հասկանում․ որ Հիսուսի համար չեն գնում Ռիո, այլ Ռիոյում լինելով նաեւ դա են տեսնում։ Փարիզ հատուկ Էյֆելի համար չեն գնում եւ այսպես շարունակ։
Այսինքն ի՞նչ պահանջես մի գավառամտից, որ կարծում է, թե Հայաստանի բրենդը Դիլիջանի ոլորաններում վաճառվող, իր մանկության ուտելիք «սիմինդն» է»։