Բավարիայի այգետնակներից մեկում 6 պատանիների մարմիններ են գտել
| Դիտվել է`
Բավարիայի ոստիկանությունը վեց պատանիների մարմիններ է գտել Առնշտայն համայնքի մասնավոր այգիներից մեկի տնտեսական կառույցում: Բոլոր զոհվածները 18-19 տարեկան են, տեղեկացնում է BBC-ն:
Մահվան պատճառը դեռեւս պարզ չէ, սակայն կան այն բանի նշանները, որ դեռահասները երեկույթի ընթացքում թունավորվել են չպարզված նյութից:
Ոստիկանություն է դիմել զոհվածներից երկուսի՝ պատանու եւ աղջկա հայրը:
«Այս պահին չկա որեւէ նախանշան, որը մահը եղել է բռնի»,- հայտնել է Առնշտայնի ոստիկանական վարչությունը:
Երկու դեռահասների հոր խոսքով՝ խումբն այգետնակում երեկույթ է կազմակերպել հունվարի լույս 29-ի գիշերը, սակայն առավոտյան, երբ նրանք տուն չեն վերադարձել, ինքն սկսել է որոնումները:
Քննչական միջոցառումները շարունակվում են:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ