Ինչպե՞ս են Led Zeppelin Symphonic-ի կատարողներն անցկացրել իրենց առաջին օրը Հայաստանում
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս են Led Zeppelin Symphonic-ի կատարողներն անցկացրել իրենց առաջին օրը Հայաստանում

Led Zeppelin Symphonic նախագիծն այսօր` հուլիսի 9-ին, առաջին անգամ ելույթ կունենա Երեւանում: Նախագիծը ներկայացնող London West End խումբը երեկ էր ժամանել Հայաստան: Խմբի անդամները լրագրողների հետ զրույցում իրենց ոգեւորությունն էին հայտնել Երեւանում գտնվելու կապակցությամբ ու նշել, որ թեեւ կարճ ժամանակով են Հայաստանում, փորձելու են այցելել որոշ տեսարժան վայրեր: Ըստ Instagram-ում արված հրապարակման` նրանք արդեն հասցրել են ոչ միայն զբոսնել Հանրապետության հրապարակում ու այցելել Հրազդան մարզադաշտ, որտեղ էլ տեղի է ունենալու համերգային ծրագիրը, այլեւ լինել Սեւանում:

«Երեւան, մենք այստեղ ենք ձեզ համար: Շնորհակալ ենք ձեր գեղեցիկ երկրում մեզ հյուրընկալելու համար: Մենք պատրաստ ենք «ՀԱՅԱ» փառատոնին, դուք մեզ հե՞տ եք»-ասվում է լուսանկարներին կից արված մեկնաբանության մեջ:

Led Zeppelin լեգենդար խմբի երաժշտությունը London West End-ի անդամները կատարում են սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Համերգին հնչելու են ամենահայտնի հիթերը, այդ թվում՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է հայտնի խմբի անդամների աջակցությամբ:

Ինչպես շեշտում են երգիչները՝ նախագծի նպատակն է ոչ թե կրկնօրինակել Led Zeppelin-ի երգերը, այլ դրանք ներկայացնել նորովի՝ ստեղծելով նոր տրամադրություն, ինչը փորձելու են անել նաեւ այսօր կայանալիք համերգին։