Ի՞նչ վտանգավոր հիվանդություններ է կանխում դեղձը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ վտանգավոր հիվանդություններ է կանխում դեղձը

Մրգերի սննդային բնութագիրը դրանք դարձնում է իդեալական դիետիկ աղբյուր առողջության պահպանման համար: Մասնավորապես, մեկ միրգը կարող է պաշտպանել բազմաթիվ հիվանդություններից՝ շնորհիվ հակաօքսիդանտների բարձր մակարդակի, որն իր հերթին կարող է նպաստել երկարակեցությանը, գրում է «МедикФорум»-ը:

Հետազոտողները կարողացել են բացահայտել մի քանի բաղադրիչներ, որոնք նպաստում են երկար կյանքին: Գաղափարը հիվանդությունը հնարավորինս երկար կանխելն է կամ հետաձգելը: Հիվանդությունների դեմ պայքարող հատկություններով հայտնի առաջատար մթերքներից է դեղձը:

Դեղձի լուծվող մանրաթելն օգնում է կայունացնել արյան մեջ շաքարի մակարդակը եւ վերահսկել խոլեստերինի մակարդակը: Չլուծվող մանրաթելը նպաստում է մարսողությանը եւ կանխում փորկապությունը:

Դեղձը հարուստ է վիտամին C-ով եւ այլ կարեւոր հակաօքսիդանտներով, որոնք, ըստ հետազոտողների, կարող են օգնել կանխել սրտի հիվանդությունները, ինսուլտը եւ քաղցկեղը, ասում են մասնագետները: Բետակարոտին հակաօքսիդանտը, որը դեղձին տալիս է գեղեցիկ ոսկե-նարնջագույն գույնը, ուտելիս վերածվում է վիտամին A-ի՝ օգնելով պահպանել տեսողությունը:

Հայտնի է, որ դեղձի մեջ հայտնաբերված երկու հակաօքսիդանտներ՝ կարոտինոիդները եւ կոֆեինաթթուն, ունեն հակաքաղցկեղային հատկություններ:

Ապացուցված է, որ այս քիմիական նյութերը սահմանափակում են մաշկի բարորակ ուռուցքների աճը, ինչպես նաեւ կանխում դրանց քաղցկեղային դառնալը:

Տարբեր հետազոտությունների համաձայն՝ մրգերում պարունակվող պոլիֆենոլները նաեւ սահմանափակում են քաղցկեղային բջիջների աճը։

Ավելին, որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ դեղձի մեջ հայտնաբերված պոլիֆենոլները կարող են սպանել քաղցկեղային բջիջները՝ միաժամանակ թողնելով առողջ բջիջները անձեռնմխելի։

med.news.am