Երբ օրգանիզմում խնդիրներ են առկա, նկատվում են մի շարք ախտանշաններ, որոնք հնարավորություն են տալիս ախտորոշել դրանք և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Cluber.com.ua-ը ներկայացրել է մի քանի ախտանշան, որոնք վկայում են խնդիրների մասին:
Մաշկի չորություն: Այս խնդիրն առավել հաճախ նկատվում է, երբ օրգանիզմին չի բավարարում E վիտամինի մակարդակը: Այս վիտամինի բավարար քանակ ստանալու համար շտկեք սննդակարգը՝ դրանում ներառելով ընդեղեն, յուղոտ ձուկ, բուսական յուղ:
Մազերի և եղունգների թուլություն: Նշված ախտանշանները վկայում են B խմբի վիտամինների և կալցիումի անբավարար մակարդակի մասին: Սննդակարգ ներառեք կաթնամթերք, հացահատիկ:
Քնի վատ որակ և գրգռվածություն: Այս խնդիրը հաճախ վկայում է այնպիսի հանքանյութերի անբավարար մակարդակի մասին, ինչպիսիք են մագնիումը և կալիումը: Այս միկրոէլեմենտները պարունակում են ծիրանի չիրը, դեղձը, սև սալորը, բազուկը:
Ջղաձգումներ, որոնք առավել հաճախ նկատում են գիշերային ժամերին: Այս ախտանշանը ևս վկայում է մագնիումի և կալիումի անբավարար մակարդակի մասին:
Աղի մթերք օգտագործելու ցանկություն: Սա կարող է վկայել վարակի առկայության կամ բորբոքային պրոցեսների սրման մասին, առաջին հերթին՝ միզասեռական համակարգում:
Քաղցր ուտելու ցանկություն: Հնարավոր է՝ խնդիրը նյարդային հյուծվածությունն է: Օգտագործեք մեղր կամ շոկոլադ:
Անալի մթերք օգտագործելու ցանկություն: Այս ախտանշանը կարող է վկայել գաստրիտի և լյարդի հետ կապված խնդիրների մասին: Անալի մթերքն օգնում է ազատվել սպազմից, հանգստացնել որովայնը:
Արևածաղիկ օգտագործելու ցանկություն: Ամենայն հավանականությամբ, օրգանիզմին չեն բավարարում հակաօքսիդանտները:
Թթու ուտելու ցանկություն: Սովորաբար թթու մթերք օգտագործելու ցանկություն է առաջանում, երբ հարկավոր է խթանել լյարդի կամ ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:
Ծովամթերք օգտագործելու ցանկություն: Ամենայն հավանականությամբ, օրգանիզմին չի բավարարում յոդի մակարդակը:
Դառը մթերք օգտագործելու ցանկություն: Խնդիրը հիմնականում վկայում է աղեստամոքսային տրակտի խնդիրների մասին:
Կծու մթերք օգտագործելու ցանկություն: Կծու մթերքը խթանում է նյութափոխանակությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը