Պաշտոնաթող գեներալ Գարի Վոլեսկին հեռացվել է աշխատանքից՝ Twitter-ում ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի գրառման տակ հեգնական մեկնաբանություն թողնելուց հետո, հայտնում է Axios-ը։
Ըստ հրապարակման՝ Ջիլ Բայդենը քննադատել է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը, որը կանանց զրկել է աբորտի իրավունքի սահմանադրական երաշխիքներից։ Դրան ի պատասխան՝ Վոլեսկին գրառման տակ գրել է. «Ուրախ եմ, որ վերջապես հասկացաք, թե ինչ է կինը»։
Գեներալի լիազորությունները դադարեցվել են մինչև հարուցված վարույթի ավարտը։
Վոլեսկին համագործակցում է ԱՄՆ բանակի հետ` որպես «ավագ մենթոր»: Ըստ պայմանագրի` նա խորհրդակցում է ժամում 92 դոլար աշխատավարձով: