Մահացել է Գեբելսի նախկին անձնական քարտուղարը. Deutsche Welle
Advertisement 1000 x 90

Մահացել է Գեբելսի նախկին անձնական քարտուղարը. Deutsche Welle

Մյունխենում (Բավարիայի դաշնային երկրամաս) 106 տարեկան հասակում մահացել է նացիստական Գերմանիայի պարագլուխներից մեկի՝ պրոպագանդայի ռայխնախարար Յոզեֆ Գեբելսի անձնական քարտուղար Բրունգիլդա Պոմզելը: Այս մասին հաղորդում է Գերմանիայի Deutsche Welle մեդիաընկերության կայքը:
Ըստ մեդիաընկերության տեղեկատվության՝ Բրունգիլդայի մահը հավաստել Է ռեժիսոր եւ պրոդյուսեր Քրիստիան Քրյոնեսը, որը երկարակյաց կնոջ մասին նկարահանել է «Գերմանական կյանք» վավերագրական ֆիլմը: Նա նշել է, որ Պոմզելը մահացել է իր տանը քնի մեջ:
Պոմզելը եղել է վերջիններից մեկը, ով անձամբ է ճանաչել  նացիստական ղեկավարության անդամներին: «Ես երբեք Գեբելսին չեմ ների այն, ինչ նա արեց աշխարհի հետ»,- մեջբերում է Deutsche Welle-ն Բրունգիլդայի խոսքը: Ըստ որում Պոմզելը պնդել է, որ պաշտոնավարման ընթացքում ինքը չի իմացել համակենտրոնացման ճամբարների եւ Հոլոկոստի մասին եւ հետագայում տառապել է մեղքի զգացումից:
Պոմզելը Գեբելսի մոտ աշխատել է երեք տարի՝ գրեթե մինչեւ նրա մահը: Գեբելսը եւ նրա կինը՝ Մագդան, թունավորել են իրենց վեց երեխաներին՝ նախքան 1945 թվականի մայիսի 1-ին ինքնասպանություն կատարելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: