Անտոնիո Բանդերասին շտապ հոսպիտալացրել են Մեծ Բրիտանիայում. Sun
| Դիտվել է`
Անտոնիո Բանդերասը կրծքավանդակի շրջանում ուժեղ ցավերով շտապ կարգով հոսպիտալացվել էր Մեծ Բրիտանիայում: Այս մասին հայտնել է Sun թերթը:
Հրատարակության տեղեկատվությամբ, 56-ամյա դերասանը, որը Մեծ Բրիտանիա էր տեղափոխվել 2015 թվականին, իրեն վատ Է զգացել վարժանքի ժամանակ եւ շտապ կարգով Սուրեյի կոմսության հիվանդանոց տեղափոխվել հունվարի 26-ին: Բուժզննումից հետո բժիշկները հնարավոր են համարել նրան տուն ուղարկել:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Բանդերասը շնորհակալություն է հայտնել բժիշկներին եւ իր հետ պատահածը որակել է «էպիզոդ»:
Բանդերասը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հուսահատվածը» (1995 թ.), «Չորս սենյակ» (1995 թ.), «Զորոյի դիմակը» (1998 թ.) եւ այլ ժապավեններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ