Հատիս լեռան ստորոտում 140 հա հող է օտարվել «Ծառուկյան» հիմնադրամին. Hetq.am
Advertisement 1000 x 90

Հատիս լեռան ստորոտում 140 հա հող է օտարվել «Ծառուկյան» հիմնադրամին. Hetq.am

Մինչ Հայաստանի կառավարությունը նախորդ նիստում դրական կարձագանքեր Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման գաղափարին, Հատիս լեռան ստորատում գտնվող հսկայական հողեր չնչին գնով օտարվել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին:

Կայքը պարզել է, որ 2022 թ.-ի մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։

Օրինակ՝ Ակունք գյուղում 20 հեկտար հողակտորը վաճառվել է ընդամենը 1 մլն 600 հազար դրամով։ Նույն համայնքում 19.7 հա հողակտորն օտարվել է 1 մլն 576 հազար դրամով։ Օտարված հողերի հարևանությամբ գտնվող մեկ այլ՝ 17 հա հողակտորն օտարվել է 5 մլն 740 հազար դրամով, 20 հա մակերեսով մեկ այլ հողակտոր օտարվել է 7 մլն 900 հազար դրամով։

hetq.am



Նման նյութեր